06/10/2023 15:33
Նարեկ Մալյանի գործով դատական նիստը հետաձգվեց
Տեխնիկական խնդիրների պատճառով Նարեկ Մալյանի գործով դատական նիստը հետաձգվեց, լրագրողների հետ զրույցում ասաց նրա փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
«Դատական կազմի դատավորներից մեկը գտնվում է դասընթացների մեջ։ Տեխնիկական խնդիր կար նաև Նարեկին բերելու, բայց դա կապ չունի, քանի որ դատավորը չկա, նիստ չի կարող տեղի ունենալ։ Նիստը հետաձգվել է մինչև նոյեմբերի 28-ը», - ասաց Աթանեսյանը։
Նա նշեց, որ Նարեկ Մալյանի ինքնազգացողությունն ու հոգեբանական վիճակը շատ լավ է։