06/10/2023 10:45
Կադրային նշանակումներ են արվել ՊԾ Երևանի գնդում
Հոկտեմբերի 5-ին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանի հրամաններով կադրային նշանակումներ են տեղի ունեցել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում, հաղորդում է Shamshyan.com-ը:
Մասնավորապես, ՀՀ ոստիկանապետի հրամանով Լևոն Մանուկյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության կենտրոնական բաժնի պետի ծառայության գծով տեղակալի պաշտոնից և Ա. Հովհաննիսյանի մեկ այլ հրամանով՝ նշանակվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառյության Երևանի գնդի հրամանատարի ծառայության գծով տեղակալ:
ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով՝ Արսեն Ստեփանյանը ազատվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-ին վաշտի հրամանատարի պաշտոնից և Ա. Հովհաննիսյանի մեկ այլ հրամանով՝ նշանակվել ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի հրամանատար:
Ա. Հովհաննիսյանի մեկ այլ հրամանով՝ ՊԾ Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 1-րդ վաշտի հրամանատար է նշանակվել նույն վաշտի ավագ պարեկ Վահագն Խառատյանը, իսկ ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով Վլադիմիր Դերձյանը նշանակվել է ՊԾ Երևանի քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-ին վաշտի հրամանատար: