06/10/2023 15:58
Երևանում առանձնապես չեն ցանկանում տեսնել Լեռնային Ղարաբաղի նախկին ղեկավարներին. Պուտին
«Դե, նա հրաժարվեց մեր քաղաքացիությունից», - նշել է Պուտինը։ Նրա խոսքերով՝ «մենք դա միշտ արել ենք, հիմա էլ անում ենք»։
«Ես հեռախոսով խոսել եմ նախագահ Ալիևի հետ, դե, մենք նախկինում էլ խոսում էինք այն մասին, որ ինչ էլ լինի այնտեղ, և նա ինձ վստահեցնում էր, որ ինչ էլ լինի, ինքը կապահովի Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության անվտանգությունն ու իրավունքները։ Բայց հիմա այնտեղ հայ չի մնացել, բոլորը գնացել են։ Այնտեղ պարզապես հայեր չկան։ Դե, միգուցե 1000-1500:
Վե՛րջ։ Դե, վերջ, այնտեղ ուղղակի ոչ ոք չկա... Դե, ինչ վերաբերում է նախկին ղեկավարներին, չգիտեմ, չեմ ուզում մանրամասնել, բայց ես այնպես եմ հասկանում, որ Երևանում նրանց առանձնապես չեն ուզում տեսնել։ Բայց ես ելնում եմ նրանից, որ Ադրբեջանի ղեկավարությունը ելնելու է հումանիտար բնույթի նկատառումներից՝ հաշվի առնելով այն, որ Ադրբեջանի բոլոր տարածքային հարցերը լուծված են», - նշել է նա։