06/10/2023 16:30
Ադրբեջանի ՄԻՊ-ն ընդունել է Դավիթ Բաբայանին
Ադրբեջանի օմբուդսմեն Սաբինա Ալիևան այցելել է Արցախի ԱԳ նախկին նախարար Դավիթ Բաբայանին, այդ մասին ԱՊԱ-ին հայտնել են Ադրբեջանի ՄԻՊ-ի գրասենյակից։
Նա կալանավորվել է 4 ամսով:
Սեպտեմբերի 28-ին Բաբայանը հայտարարել էր, որ որոշել է հանձնվել Ադրբեջանի իշխանություններին։
«Բոլորդ գիտեք, որ ես ընդգրկված եմ Ադրբեջանի սեւ ցուցակում, և ադրբեջանական կողմը պահանջել է իմ ժամանումը Բաքու՝ համապատասխան հետաքննության համար։ Որոշեցի այսօր Ստեփանակերտից մեկնել Շուշի։
Այս որոշումը, բնականաբար, մեծ ցավ, անհանգստություն ու սթրես կպատճառի առաջին հերթին իմ սիրելիներին, բայց վստահ եմ, որ նրանք կհասկանան։
Իմ չներկայանալը կամ, որ ավելի վատ՝ փախուստը լուրջ վնաս կհասցնի մեր բազմաչարչար ժողովրդին, շատերին, և ես՝ որպես ազնիվ մարդ, աշխատասեր, հայրենասեր և քրիստոնյա, չեմ կարող դա թույլ տալ։
Աստված օրհնի մեր ժողովրդին, թող Ամենազորը փոքրացնի նրա տառապանքը և բժշկի վերքերը»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր Բաբայանը։