06/10/2023 12:24
ՀՀ տարբեր ԲԿ-ներում բուժում է անցնում բռնի տեղահանված 309 արցախցի, 19-ի վիճակը ծայրահեղ ծանր է
Հայաստանի բժշկական հաստատություններում այս պահին բուժում է անցնում բռնի տեղահանված 309 արցախցի, ասուլիսի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նրանցից 116-ի վիճակը գնահատվում է ծանր, 19-ինը՝ ծայրահեղ ծանր։
Վերակենդանացման բաժանմունքներոմ շարունակում է գտնվել 5 երեխա, երեք երեխա, որոնց վիճակը բարելավվել է, տեղափոխվել են ստացիոնար բուժման։
Նախօրեին մեկ նորածին դուրս է գրվել։