06/10/2023 19:10
Ռուս խաղաղապահները կշարունակեն առաքելությունը Արցախում
Տեղեկությունը, թե ՌԴ ՊՆ պատվիրակությունը Բաքվում կամ Երևանում քննարկում է ռուս խաղաղապահներին Ղարաբաղից դուրս բերելու հարցը, չի համապատասխանում իրականությանը, ՏԱՍՍ-ին հայտնել է իր դիվանագիտական աղբյուրը։
«Մի շարք ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկատվությունը, համաձայն որի ՌԴ ՊՆ պատվիրակությունը Բաքվում կամ Երևանում քննարկում է Ղարաբաղից ռուսական խաղաղապահ առաքելության դուրսբերման հարցը, չի համապատասխանում իրականությանը։ Պլանավորված շփումները խաղաղապահների ընթացիկ գործունեությանը վերաբերող հարցերի շուրջ են»,- ասել է գործակալության աղբյուրը։