06/10/2023 20:27
Ռուս խաղաղապահները երեք դիտակետ են փակել Շուշիի, Ասկերանի և Մարտակերտի շրջաններում
ՌԴ պաշտպանության նախարարությունն Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության գործունեության վերաբերյալ իր ամենօրյա տեղեկագրում հայտնել է, որ խաղաղապահները Շուշիի, Ասկերանի և Մարտակերտի շրջաններում ևս երեք դիտակետեր են ապամոնտաժել։
«Երկու դիտակետ՝ Շուշիի և Ասկերանի շրջաններում և մեկ ժամանակավոր դիտակետ՝ Մարտակերտի շրջանում»,- հստակեցվում է տեղեկագրում։
Նշվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում․
«Անխափան կապ է պահպանվում Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության կանխարգելմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության իրավունքների պահպանմանը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»։