06/10/2023 12:34
Արցախից բռնի տեղահանված 7904 երեխա արդեն ընդգրկվել է Հայաստանի կրթական հաստատություններում
Արցախից բռնի տեղահանված 7904 երեխա արդեն ընդգրկվել է Հայաստանի կրթական հաստատություններում։
«Սյունիքի կրթական հաստատություններում ընդգրկվել է 320 երեխա, Վայոց ձորում՝ 152, Գեղարքունիքում՝ 367, Արարատում՝ 1221, Կոտայքում՝ 1348, Արագածոտնում՝ 371, Արմավիրում՝ 671, Շիրակում՝ 282, Լոռիում՝ 404, Տավուշում՝ 222, Երևանում՝ 2543 երեխա»,- ասուլիսի ժամանակ տվյալները ներկայացրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա ասաց, թե արվում է ամեն ինչ, որ գործընթացը ինտենսիվ շարունակվի, որ կրթության որակի անկում չլինի, կրթական պրոցեսը չխաթարվի։