06/10/2023 17:38
Սերժ Սարգսյանը երբեք դեմ չի եղել Մադրիդյան սկզբունքներից բխող որևէ լուծման․ Մամիջանյանը՝ Պուտինին (Տեսանյութ)
Սերժ Սարգսյանը երբեք դեմ չի եղել Մադրիդյան երեք հիմնարար սկզբունքների համատեքստից բխող որևէ լուծման, Tert.am-ի հետ զրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությանն է արձագանքել «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։
«Այդ մասին բազմիցս խոսել ենք, ևս մեկ անգամ պնդում եմ և հստակ նշում, որ նախագահ Սարգսյանը երբեք դեմ չի արտահայտվել Մադրիդյան սկզբունքների շրջանակում որևէ լուծման։ Թույլ տվեք ավելին չմանրամասնել, որովհետև այստեղ նրբություններ կան, բայց Սարգսյանն այս հարցի հետ կապված իր տեսակետն արտահայտել է։ Մնացածն արդեն պատմությունը ցույց կտա»,- ասել է քաղաքական գործիչը։
Նշենք, որ Պուտինը հայտարարել էր, թե 15 տարի շարունակ Ռուսաստանը Հայաստանին առաջարկում էր զիջումների գնալ և Արցախի 5 շրջանները տալ Ադրբեջանին, իսկ 2-ն իր վերահսկողության տակ պահել, սակայն մերժում էր ստանում։
Մանրամասները՝ տեսանյութում