06/10/2023 14:53
Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-ին ելույթ կունենա Եվրախորհրդարանի լիագումար նիստում
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի լիագումար նիստում ելույթ է ունենալու։
Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան ասել է, որ ՀՀ վարչապետի ելույթը սպասվում է հոկտեմբերի 18-ին։
Ավելի վաղ Մեցոլան հայտարարել էր, որ Փաշինյանին հրավիրել է ելույթ ունենալ Եվրախորհրդարանի լիագումար նիստում, սակայն չէր հստակեցրել, թե կոնկրետ երբ են Փաշինյանին սպասում Եվրախորհրդարանում։