07/10/2023 22:31
«Դատապարտում ենք իսրայելա-պաղեստինյան հակամարտության գոտում բռնությունը քաղաքացիական բնակչության նկատմամբ»․ Բաքու
Ադրբեջանի ԱԳ նախարարությունն X-ի իր միկրոբլոգում գրառում է արել իսրայելապաղեստինյան հակամարտության սրման կապակցությամբ։
«Դատապարտում ենք իսրայելապաղեստինյան հակամարտության գոտում բռնությունը քաղաքացիական բնակչության նկատմամբ։ Ցավակցություն ենք հայտնում Իսրայելում և Գազայի հատվածում բազմաթիվ խաղաղ բնակիչների ողբերգական մահվան կապակցությամբ։ Կոչ ենք անում շտապ դեէսկալացնել իրավիճակը»,- նշված է գրառման մեջ։