07/10/2023 19:06
Սարսափելի հաղորդագրություններ ենք ստանում Իսրայելից. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Telegram-ի իր ալիքում անդրադարձել է Իսրայելում տիրող իրավիճակին։
«Սարսափելի հաղորդագրություններ ենք ստանում Իսրայելից: Ցավակցում եմ բոլորին, ում ընտանիքն ու ընկերները զոհվել են ահաբեկչության ժամանակ: Մենք հավատում ենք, որ կարգուկանոնը կվերականգնվի, իսկ ահաբեկիչները կոչնչացվեն: Աշխարհում ոչ մի տեղ չպետք է ահաբեկչություն լինի:
Անկախ նրանից, թե ով է ահաբեկչություն կիրառում՝ դա հանցագործություն է խաղաղության դեմ: Անկախ նրանից, թե ով է հովանավորում ահաբեկչությունը, դա հանցագործություն է խաղաղության դեմ: Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը կասկածի տակ չի կարող դրվել», -գրել է նա։