07/10/2023 17:11
Հիմա մեր խնդիրը շոկի մեջ սխալ շարժումներ չանելն է. էմոցիայով հայրենիք չես փրկի. Շարմազանով (Տեսանյութ)
Պայքարի ռեսուրս կա, բայց ժամանակ է պետք ուշքի գալու համար։ Փաշինյանը երազելու է քաղաքական լուսանցքում հայտնվելու մասին, նա իր թիմի հետ հայտնվելու է հայ ժողովրդի սև արկղում, որտեղ դավաճաններն ու թշնամիներն են։ Սա գործով ապացուցելու համար պետք է նախ ուշքի գանք, հիմա մեր առաջնային խնդիրը շոկի մեջ անկանոն, սխալ շարժումներ չանելն է։ Եթե չգիտես՝ ինչ ես անելու մի քանի քայլ հետո, ավելի լավ է ոչինչ չձեռնարկել։ Յուրաքանչյուր շարժում, որն սկսում ես տարերային կերպով ու չես հասցնում գոնե կեսին, հիասթափություն ես առաջացնում,- «Հարցեր կան» հաղորդմանն ասել է ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։
Շարմազանովի գնահատմամբ՝ պետք է փորձել վերականգնել դաշնակիցների հետ հարաբերություները, ճիշտ աշխատել հարևանների հետ։ Չհանձնվելը մի բան է, ճիշտ աշխատելը՝ մեկ այլ բան։ Էմոցիայով հայրենիք չես փրկի, պետք է լինի ծրագիր. քաղաքականությունը հաշվարկ է, մարտավարություն, ռազմավարություն։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում