07/10/2023 10:11
Հանրահավաքային ակտիվությունը մարել է հիմնականում Արցախում տեղի ունեցած համազգային աղետի հետևանքով, շարժումը չի մարել. Չալաբյան
«ՀայաՔվե» նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը գրել է.
«Ազգային կոմիտեի հրավիրված վերջին հանրահավաքից մեկ շաբաթ է անցել, և Ազգային շարժումը կարծես թե մարել է։ Շատերը դրանում մեղադրում են Ազգային կոմիտեին, ոմանք նույնիսկ համարում, որ այն գիտակցված տարել է շարժումը մարման։ Սա, բնականաբար, թյուր կարծիք է, քանի որ հանրահավաքային ակտիվությունը մարել է հիմնականում Արցախում տեղի ունեցած համազգային աղետի հետևանքով, երբ ակտիվ հանրության մեծ մասը իր ջանքերը և սուղ ռեսուրսները վերակողմնորոշեց այդ աղետի հետևանքների հաղթահարմանը և մեր տառապյալ հայրենակիցներին անմիջական աջակցությանը։
Շարժումը չի մարել նաև այն պարզ պատճառով, որ հանրային լարվածությունը պահպանվում է, հայ հասարակության առնվազն երկու երրորդը համարում է, որ այս աղետի հիմնական մեղավորը Նիկոլ Փաշինյանը և իր վարչախումբն է, և նրա վարած կործանարար քաղաքականության հետևանքով է Արցախը ի վերջո անպաշտպան մնացել թշնամու ագրեսիայի առաջ։ Վաղ թե ուշ, հասարակությունը հաշիվ է պահանջելու այս վարչախմբից մեր պետության և ժողովրդի գլխին բերած աղետի համար, սակայն որպեսզի նա նորից ոտքի կանգնի և վճռական գնա իշխանափոխության, պետք է պատասխաններ գտնվեն առնվազն երեք առանցքային հարցերի համար՝
1) Արցախում տեղի ունեցած աղետից հետո, թշնամական ագրեսիայի հաջորդ թիրախն արդեն Հայաստանն է, մասնավորապես, Սյունիքն ու Վայոց ձորը, և ուժերի առկա հաշվեկշռի պայմաններում, Հայաստանը թերևս ընդունակ չէ միայնակ դիմադրել թուրք-ադրբեջանական տանդեմի գերակշիռ ուժերին։ Այս պայմաններում, ո՞ր գերտերությունը կամ գերտերություններն են պատրաստ Հայաստանին իրական անվտանգային երաշխիքներ տրամադրել կարճաժամկետ հեռանկարում, ինչը թույլ կտա կանխել վերահաս ագրեսիան, վերականգնել Հայաստանի խարխլված անվտանգային համակարգը, և դուրս գալ առկա անվտանգային սուր ճգնաժամից։ Հարցի պատասխանը բարդանում է այն ակնհայտ իրողությամբ, որ տարածաշրջանում ներկա հիմնական գերտերությունները գտնվում են միմյանց դեմ ակտիվ պատերազմական գործողությունների փուլում, փաստացի ընդունակ չեն անկեղծ համագործակցության և ցավալիորեն դիտարկում են Հայաստանը ընդամենը որպես մանրադրամ սեփական աշխարհաքաղաքական խաղերի մեջ։
2) Եթե Նիկոլը Փաշինյանը հեռանա, ու՞մ է պատրաստ մեր ժողովուրդի ակտիվ մեծամասնությունը վստահել իշխանությունը այն պայմաններում, երբ քաղաքական դաշտի հիմնական մասը հեղինակազրկված է, իսկ այն հանրային գործիչները, որոնք դեռևս պահպանում են որոշակի հեղինակություն, նույն պատճառով խուսափում են քաղաքական պատասխանատվություն ստանձնել։ Ո՞վ է լինելու այն առաջնորդը, ով կարող է համախմբել մեր ժողովրդին այս ծանր պայմաններում։ Եվ կամ էլ, եթե այդպիսի մեկը չկա, ո՞վքեր կարող են կոլեկտիվ առաջնորդություն իրականացնել և ինչպե՞ս պետք է նրանք ընտրվեն։
3) Ո՞րն է իշխանափոխության իրական մեխանիզմը այն պայմաններում, երբ գործող վարչախումբը, տապալելով հնարավոր ամեն բան, շարունակում է հուսահատ կառչել իշխանությունից, անթաքույց պատրաստ է ուժ կիրառել, իսկ նրա դեմ պատասխան ուժի կիրառումը կարող է հանգեցնել թե՛ ներքին արյունահեղության, և թե՛ թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից արտաքին միջամտության։ Հնարավո՞ր է արդյոք այս պայմաններում սահմանադրական եղանակով հասնել Ազգային ժողովի ցրման, կամ էլ վարչապետի հրաժարականի, եթե այո, ապա ինչպե՞ս։
Այս հարցերի պատասխանները բնավ միարժեք չեն, սակայն եթե դրանք չգտնվեն, իրադարձությունները կշարունակեն զարգանալ Նիկոլ Փաշինյանի և նրա հովանավորների գծած սցենարով, և Արցախի կորստին կհաջորդեն նորանոր կորուստներ, ընդհուպ ինքնիշխան հայկական պետության վերացում, ինչպես դա եղավ 1920 թ․, երբ Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի շահերը պահային համընկան, իսկ հավաքական Արևմուտքը չկարողացավ կամ չցանկացավ իր հեռավորությունից օգնության ձեռք մեկնել։ Այսօր պատմությունը կրկնվում է, և մեզ շատ քիչ ժամանակ է մնացել՝ տալու այս հարցերի պատասխանները։
Ազգային կոմիտեն, որը ստեղծվել է սեպտեմբերի 20-ին ճգնաժամային պահի հրամայականով, այսօր այլևս այն մարմինը չէ, որն ընդունակ է միայնակ այդ պատասխանները տալու, քանի որ այն չի ներկայացնում հասարակության ընդդիմադիր ողջ սպեկտրը, և կամ էլ մասնագիտական ներուժը։ Այս իսկ պատճառով, անհրաժեշտ են թե՛ լայն հանրային քննարկումներ՝ տալու վերը նշված հարցերի պատասխանները և դրանով ձևավորելու Ազգային շարժման գերակա օրակարգը, և թե՛ ներառական հարթակ կամ կառույց, որը կիրականացնի շարժման հետագա համակարգումը, վայելելով առնվազն նրա մասնակիցների մեծամասնության հանրային վստահությունը։
Պարզ քննադատությունները, սարկազմը, չարախոսությունները այլևս չեն օգնում, այսօր իրադրության վրա կարող են ազդել միայն այն գործիչները և կառույցները, որոնք պատրաստ են իրար հետ համագործակցելով ձևավորել Ազգային շարժման միասնական օրակարգը և այնուհետև ժողովրդի առջև դժվարին պատասխանատվություն ստանձնել՝ այն իրականություն դարձնելու համար։ Իմ համեստ կարողությունների չափով ես պատրաստ եմ ստանձնել իմ բեռը և ազգային դաշտում գործող բոլոր գործընկերներին էլ կոչ եմ անում յուրաքանչյուրին ստանձնել իր բեռը, որպեսզի մենք միասնական ուժերով կարողանանք մեր երկիրը դուրս բերել այս աննախադեպ ծանր վիճակից»։
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:
Լրահոս
Այսօր, 13:04
Իմ հայրենակիցներին, մեր հայրենիքին մաղթում եմ խաղաղության և վերածննդի տարի. Հենրիխ Մխիթարյան
Այսօր, 00:34
Եռաբլուրում ուխտի համար ենք գտնվում՝ ազատագրել մեր երկիրը, վերացնել չարիքը մեր կյանքից․ Բագրատ Սբազանը ուղերձը՝ զինվորական պանթեոնից
Այսօր, 00:13
«Իրական Հայաստանը պետք է առաջնորդող գաղափարախոսություն դառնա Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար»․ Փաշինյանը շնորհավորեց Ամանորը
31/12/2024 23:32
Մարտահրավերների ու պարտադրվող պահանջների հանգուցալուծումը չփնտրե՛լ հայրենավնաս զիջումների, մեր սրբություններից ու ավանդական արժեքներից հրաժարման միջոցով․ Վեհափառ Հայրապետի ուղերձը
31/12/2024 22:10
Ալեն Սիմոնյան․«Տարին լի էր ձեռքբերումներով մեր երկրի և ժողովրդի ապագայի համար»
31/12/2024 22:02
Մեր երկրին հարկավոր են պետական ու քաղաքացիական բարձր մտածողությամբ, պատասխանատու և արհեստավարժ մասնագետներ․ Խաչատուրյանի ուղերձը
31/12/2024 21:17
Թող արդարությունը հաղթանակի, և ազատություն ստանան մեր գերեվարյալ եղբայրները, թող արդարությունը հաղթանակի, և արցախցին վերադառնա իր հայրենի բնօրրանը․ Արցախի թեմի առաջնորդ
31/12/2024 20:14
Մեր ազգի համար 2025 թվականը պետք է դառնա հոգևոր ու ազգային վերանորոգման տարի․ Արամ Ա կաթողիկոս
31/12/2024 19:29
Կիսակառույց շինության բեռնատար վերելակը պոկվել և ընկել է, տուժած քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց
31/12/2024 18:54
Վեհափառ Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնել է արցախցի ընտանիքներին, պատգամել ամուր պահել ոգին և զորավոր՝ հավատքը
31/12/2024 18:39
Միրզոյանը Թուրքիայի արտգործնախարարի հետ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր է քննարկել
31/12/2024 18:12
Հենրիխ Մխիթարյանը լուսանկար է հրապարակել Սաուդյան Արաբիայից
31/12/2024 18:01
«Փյունիկը» նոր սեփականատեր ունի
31/12/2024 16:47
Ամրության երաշխիքը ազգային արժեհամակարգի պահպանումն է, պատմական հիշողությանը հավատարմությունը․ Մամիկոն Ասլանյան
31/12/2024 16:34
Չընկնել իշխանազավթների սուտ խոստումների ծուղակը, անել ամեն ինչ՝ օր առաջ ազատվելու թշնամու կամակատարը դարձած այս ապազգային իշխանություններից․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ուղերձը
31/12/2024 15:53
Կարևորագույն հարցն Արցախի պահպանությունն է․ Ինչպես ուզում են, թող մեկնաբանեն՝ Արցախը պետք է մնա որպես Արցախ․ Թեմակալ առաջնորդ
31/12/2024 15:04
Պապիկյանը, Ռուբինյանը, Ղալումյանը այցելել են սահմանագոտի
31/12/2024 14:13
Թող բազումողորմ Աստծո սերը, շնորհներն ու առաջնորդությունը լինեն ամենքիդ հետ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի ուղերձը
31/12/2024 13:54
2025 թվականի առաջին օրերին առանց տեղումների եղանակ է սպասվում
31/12/2024 13:24
Վստահ եմ՝ տեսանելի ապագայում կարող ենք շտկել մեր պետության մեջքը․ Ռոբերտ Քոչարյան
31/12/2024 12:48
Սաստկացող մարտահրավերներին կարող ենք միասնաբար դիմակայել, եթե դասեր քաղենք պատմությունից․ Սեյրան Օհանյան
31/12/2024 12:01
Հայ շախմատիստների հաջողությունները 2024 թվականի ընթացքում
31/12/2024 11:05
«Ռուսաստանը պատրաստ է հնարավորն անել նաև գալիք տարում, որպեսզի Երևանի և Բաքվի միջև համաձայնագրի հիման վրա հաստատվի խաղաղություն»․ Կոպիրկինի ուղերձը
31/12/2024 10:41
Հավերժ փա՛ռք և խոնարհում մեր նահատակների հիշատակին․ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում
31/12/2024 10:04
Հայաստանի իշխանությունը զոհաբերեց Արցախը, իսկ միջազգային հիմնական դերակատարները ոչինչ չտվող տեքստերով ուղեկցեցին գործընթացը․ Աբրահամյան
31/12/2024 09:53
Կմաղթեմ, որ գալիք տարում արդարություն հաստատվի, ազգային իշխանություն լինի, Արցախ հայը ոտք դնի, Հայաստանը փրկվի ․․․ Մետաքսե Հակոբյան
31/12/2024 09:45
Մեր երկրին անհրաժեշտ է ուժեղ, վճռական և հայրենասեր ղեկավարություն․ Դանիելյան
31/12/2024 09:34
Ստեփանավան-Վանաձոր ճանապարհով ընթացող մեքենան ընկել է ձորակը, տուժածների մեջ երեխաներ կան
31/12/2024 09:28
Գիշերը երկրաշարժ է տեղի ունեցել Գեղարքունիքում
31/12/2024 09:18
Ապարան-Ծիլքար ավտոճանապարհին, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում մերկասառույց է
30/12/2024 22:00
Գագիկ Ծառուկյանը պարգևատրել է աշխարհի չեմպիոն Վարազդատ Լալայանին և մարզիչ Փաշիկ Ալավերդյանին (Տեսանյութ)
30/12/2024 21:25
Ապրաքսիա. խոսքային խանգարումը բացասաբար է անդրադառնում երեխայի ընդհանուր զարգացման վրա
30/12/2024 21:07
Խոշոր վթար Գրիբոյեդով գյուղի մոտ․ տուժածների մեջ երեխաներ կան
30/12/2024 20:52
Փաշինյանը ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանին պաշտոնից ազատել է
30/12/2024 20:32
Իշխանությունը տարբեր շինծու գործերով շարունակում է սահմանափակել մարդկանց քաղաքական ազատությունները` անընդհատ հիշեցնելով, որ մեր երկրում օրենքները չեն գործում․ Աբրահամյան
30/12/2024 20:18
Սուխումում մանդարինից պատրաստված 5 մետրանոց տոնածառ են կանգնեցրել
30/12/2024 19:53
Կարեն Գրիգորյանը հաղթել է ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին
30/12/2024 19:31
Ամոթի ու բարոյական անկումի այս ժամանակներն անցնելու են, դուք մնալու եք գլխիկոր․ Լիլիթ Գալստյան
30/12/2024 19:15
Ներդրվել է վարորդական իրավունքի վկայական ստանալու հերթագրման առցանց ընթացակարգ․ ՆԳՆ
30/12/2024 18:56
«Գտնում ենք, որ ներկայացված մեղադրանքն իրավաբանորեն անհիմն է»․ Գաբրիել Չենբերջյանի պաշտպանական խմբի հայտարարությունը
30/12/2024 18:35
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի սահմանապահներին, այսօրվանից Հայաստան-Իրան սահմանի Ագարակ անցակետում վերահսկողություն իրականացնում են միայն ՀՀ սահմանապահները»․ Փաշինյան
30/12/2024 18:27
Վրաստանը պատրաստ է մաքուր էջից սկսել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները․ Կոբախիձե
30/12/2024 18:07
Ի՞նչ է լազերային բլեֆարոպլաստիկան. ինչպե՞ս պատրաստվել վիրահատությանը
30/12/2024 17:47
Ովքեր են աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստները
30/12/2024 17:30
Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաների համար Մայր Աթոռը Ամանորի առիթով միջոցառում է կազմակերպել
30/12/2024 17:17
Փաշինյանը ցավակցել է Կորեայի նախագահի պաշտոնակատարին
30/12/2024 17:00
Երկիր մոլորակում ապրող մարդկանց թիվը 2024 թվականին ավելացել է մոտ 82 միլիոնով
30/12/2024 16:40
Չարենցավանում օրենքի խախտմամբ օտարված՝ շուրջ 87 միլիոն դրամ արժողությամբ հողամասը վերադարձվել է պետությանը
30/12/2024 16:37
ՆԳ նախարարը մի խումբ պարեկների հանձնել է սպայական առաջին կոչումներ
30/12/2024 16:35
Ուսուցիչների կամավոր ատեստավորում. դրույքաչափի փոփոխությունը և հավելավճարների տրամադրումը կկիրառվի սկսած 2025 թ. հունվարի 1-ից
30/12/2024 16:19
Արշակ Կարապետյանին ոչ թե բերման են ենթարկել Ռուսաստանի ոստիկանություն, այլ հրավիրել են զրույցի. Աղբյուր
30/12/2024 16:08
«Քաղաքական դաշտում մեր փորձով և գիտելիքներով կարող ենք օգտակար լինել». Հովիկ Աղազարյանի և Հակոբ Ասլանյանի հիմնած կուսակցության հիմնադիր համագումարը տեղի կունենա փետրվարի 3-ին
30/12/2024 15:45
Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը
30/12/2024 15:40
ՔԿ նախագահն ու Չինաստանի դեսպանը պայմանավորվել են ակտիվացնել երկկողմ շփումները
30/12/2024 15:34
Դանակահարություն՝ հացկերույթի ժամանակ․ դանակահարողը հայտնաբերվել է սահմանային անցակետում
30/12/2024 15:14
2025-ին կոմիտեի գործունեությունը պետք է հանգեցնի յուրաքանչյուր քաղաքացու կյանքում դրական փոփոխությունների. ՊԵԿ նախագահ
30/12/2024 14:49
Դատախազական ակտի կիրառման արդյունքում վերականգնվել է պետությանը պատճառված շուրջ 560 հազար ԱՄՆ դոլար վնասը
30/12/2024 14:38
Տարեմուտի գիշերը հայոց բոլոր եկեղեցիներում կկատարվի նռնօրհնեքի արարողություն
30/12/2024 14:29
Տոնական օրերին ԿԳՄՍՆ ենթակայության թանգարանների աշխատանքային ժամանակացույցը
30/12/2024 14:21
ԿԳՄՍՆ աշխատակիցների այցը՝ Լոռու մարզի հուշարձաններ
30/12/2024 14:10
Պուտինն ուղերձներ է հղել Նիկոլ Փաշինյանին ու Վահագն Խաչատուրյանին
30/12/2024 14:07
«Բանակը տղայի կյանքում շատ մեծ դեր ունի, պատրաստ եմ լինել լավ առաջնորդ». Գոռն ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան, որ ծառայի ՀՀ ԶՈՒ-ում (Տեսանյութ)
30/12/2024 13:58
Հանրային սննդի օբյեկտի գործունեություն է կասեցվել
30/12/2024 13:46
Պուտինը տոների կապակցությամբ շնորհավորական հեռագրեր է ուղարկել ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին
30/12/2024 13:44
Ո՞ր հեռուստաալիքներով է հեռարձակվելու Կաթողիկոսի ամանորյա ուղերձը
30/12/2024 13:41
2025-ին Էլեկտրաէներգիայի սակագները սպառողների համար կմնան անփոփոխ
30/12/2024 13:39
Հրդեհ՝ Առնո Բաբաջանյան փողոցում
30/12/2024 13:37
UBPAY համակարգով փոխանցումները հասանելի են Կոնվերս Բանկում
30/12/2024 13:34
Տիգրան Ավինյանը վճարել է 150 հազար դրամ տուրք՝ «Սիվիլնեթ»-ի դեմ հայցով
30/12/2024 13:23
Տեսչական մարմինը «Սոլար ֆարմ» ՍՊԸ էլեկտրատեղակայանքի գործարկմանը տվել է բացասական եզրակացություն
30/12/2024 13:10
Սևանա լճի մակարդակը 1900,39 մետր է, որը նախորդ տարվա համեմատ, բարձր է 22 սմ-ով. Լևոն Ազիզյան
30/12/2024 13:03
Եկող տարին ոչ միայն նոր բարիքներ, այլև նոր փորձություններ է խոստանում. Ավետիք Չալաբյան
30/12/2024 12:59
«Խոսրովի անտառ» պետական արգելոցում 2024-ին ֆոտոթակարդների նկարահանած լավագույն դրվագները (Տեսանյութ)
30/12/2024 12:52
Ուղևորի մահվան պատճառով S7 ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բրատսկում
30/12/2024 12:49
Արթիկում ընտանեկան վեճը վերածվել է դանակահարության
30/12/2024 12:44
Իրական հերոսները նրանք են՝ մեր երկիրը պաշտպանող զինծառայողները
30/12/2024 12:36
«Գազպրոմ Արմենիայի» լիցենզիայի ժամկետը ևս մեկ տարով երկարաձգվեց
30/12/2024 12:23
ԲԸՏՄ-ն Կարճաղբյուրում կանխել է 207կգ սիգի ապօրինի որսը
30/12/2024 12:08
«Երազանք պահիր». «Մանկական Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանի ներկայացուցիչ Լեոն նոր տեսահոլովակ է ներկայացրել
30/12/2024 11:53
Պարզ երկինք, առանց տեղումների եղանակ․ տոնական օրերին կգերակշռեն տաք օդային հոսանքները
30/12/2024 11:16
Վրաստանի շահերը երբեք փոխզիջման առարկա չեն լինի որևէ մեկի հետ հարաբերություններում. Բոչորիշվիլի
30/12/2024 11:11
Բայդենը հունվարի 9-ը սգո օր է հայտարարել
30/12/2024 10:58
Գողթ գյուղում փայտե կաթսա է պայթել, վիրավորներ կան
30/12/2024 10:42
Ուրախ եմ փաստել, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի ժողովուրդների միջև կապերն առավել քան երբևէ ամուր են. ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի ամանորյա տեսաուղերձը (Տեսանյութ)
30/12/2024 10:40
ՀՀ գոյությունը և Փաշինյանի իշխանությունը հականիշներ են, և քանի սրանք կան, մեր ինքնությունը վտանգված է. Աբրահամյան
30/12/2024 10:28
Ասադը չկարողացավ «գլուխ հանել» Սիրիայում սոցիալական խնդիրներից․ Լավրով
30/12/2024 10:23
Հերացու փողոցի և Մյասնիկյան պողոտայի հատման վայրին հարակից հատվածում տեղադրվել է տեսանկարահանող սարք
30/12/2024 10:18
4 էլեկտրամոբիլ. Կոնվերս Բանկը Mastercard քարտապանների համար արշավ է մեկնարկել
30/12/2024 10:15
Մեկնարկեց 2024-ի վերջին աշխատանքային օրը. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
30/12/2024 10:14
Արմավիրում 20-ամյա վարորդը Opel-ով հայտնվել է բենզալցակայանի տարածքում ու բախվել լիցքավորման սարքին
30/12/2024 10:07
Հունվարի 1-ին և 2-ին Հայաստանի պատմության թանգարանն այցելուների համար բաց կլինի ժ. 12։00-16։00-ն
30/12/2024 10:05
Այսօր հոսանքազրկումներ կլինեն Կապուտան, Հատիս և Զովաշեն գյուղերում
30/12/2024 10:03
100 տարեկանում մահացել է ԱՄՆ 39-րդ նախագահ Ջիմի Քարթերը
30/12/2024 09:58
Ապարան-Ծիլքար ավտոճանապարհին, Սիսիան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում տեղ-տեղ առկա է մերկասառույց
29/12/2024 20:39
17-ամյա Արթուրը Զովունիում «Volkswagen»-ով վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, ապա բախվել «Ford Transit»-ին, վերջինն էլ՝ «Opel»-ին
29/12/2024 19:19
Բուժքրոջից՝ դասակի հրամանատար. ինչպես բանակային կյանքը գրավեց Մանյա Կոստյանին (տեսանյութ)
29/12/2024 18:09
Ներկայացվել է Մայր Աթոռի միաբանության մասնակցությամբ կատարվելիք արարողությունների ժամանակացույցը
29/12/2024 17:51
Բոլորիս պարտքն է հոգատար վերաբերմունք դրսևորել մեր քաղաքի նկատմամբ. Տիգրան Ավինյան
29/12/2024 16:04
Սպասվում է մառախուղ, ճանապարհներին՝ մերկասառույց. եղանակը՝ Հայաստանում
29/12/2024 14:42
«Խորապես վշտացած ենք». ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Հարավային Կորեայում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ