07/10/2023 21:28
«Ինքնիշխան Պաղեստին պետությունը պետք է լինի մինչև 1967 թվականը գոյություն ունեցող սահմաններով՝ Ալ Քուդս աշ Շարիֆում իր մայրաքաղաքով»․ Պակիստան
Պակիստանի ԱԳ նախարարությունը հայտարարություն է տարածել իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման կապակցությամբ։
«Միջազգային հանրությանը կոչ ենք անում համախմբվել՝ ռազմական գործողությունները դադարեցնելու, խաղաղ բնակիչներին պաշտպանելու և Մերձավոր Արևելքում կայուն խաղաղություն հաստատելու համար»,- նշված է Պակիստանի ԱԳ նախարարության հայտարարությունում։
Առանձին կետով ընդգծվում է․ «Իսլամաբադն աջակցում է այս խնդրի լուծմանը՝ ՄԱԿ-ի և Իսլամական համագործակցության կազմակերպության բանաձևերին համապատասխան։ Կենսունակ, ինքնիշխան Պաղեստինի պետությունը պետք է ստեղծվի մինչև 1967 թվականը գոյություն ունեցող սահմանների հիման վրա՝ Ալ Քուդս աշ Շարիֆում (Տաճարի լեռ-խմբ․) իր մայրաքաղաքով»։