07/10/2023 12:49
Տոտալ սքանավորման է ենթարկվել Արմեն Աշոտյանի ամբողջ քաղաքական գործունեությունը՝ սկսած 2015 թվականից. Փաստաբան
Արմեն Աշոտյանի քրեական գործի 30-ից ավելի հատորներին ծանոթանալու ընթացքում «հետաքրքիր բաներ» հայտնաբերեցինք. նրա նկատմամբ իրականացվել է անձնական կյանքի տոտալ սահմանափակման գործառույթ. լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց Արմեն Աշոտյանի փաստաբանական խմբի անդամ Ռուբեն Մելիքյանը։
«Ինչ գործիք որ առկա է քրեական դատավարության օրենսգրքում՝ այստեղ տեսնում ենք։ Սկսած 2015 թվականից՝ բանկային գաղտնիք, նոտարական գաղտնիք, գաղտնալսումներ, թվային խուզարկություններ են իրականացվել, 2015-ից սկսած բոլոր հեռախոսանգերը, սմս-ները վերահսկվել են։ Մի կողմից գործ ունենք իրավիճակի հետ, երբ առկա է տոտալ ներխուժում անձի անձնական կյանք, և մյուս կողմից՝ մեղադրական եզրակացություն, որի մասին շուտով կլսեք դատական դահլիճում, և զրո փաստ», - ասաց Ռուբեն Մելիքյանը։
Նրա խոսքով՝ քրեական գործի անվան տակ քաղաքական հետապնդումը պատրվակ է դարձել տոտալ սքանավորման ենթարկելու ընդդիմադիր քաղաքական գործչի ամբողջ քաղաքական գործունեությունը։
«Վստահ ենք՝ արդեն դռնբաց դատական նիստի ընթացքում կբացահայտվի, որ գործ ունենք դասական քաղաքական հետապնդման հետ», - ասաց Մելիքյանը։