07/10/2023 21:06
Մեծ Բրիտանիան կնպաստի Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության հաստատմանը. Քլեվերլի
Մեծ Բրիտանիան կնպաստի Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության հաստատմանը, Sky News-ի եթերում հայտարարել է ՄԹ արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլեվերլին։
«Միացյալ Թագավորությունը խստորեն դատապարտում է Իսրայելի դեմ ահաբեկչական հարձակումները։ Մենք պաշտպանում ենք Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքը և իհարկե, սերտորեն համագործակցելու ենք Իսրայելի կառավարության հետ։ Մշտական կապի մեջ ենք Իսրայելի հետ, որպեսզի ոչ միայն այդ երկրում գտնվող Մեծ Բրիտանիայի քաղաքացիներին պաշտպանենք, այլև նպաստենք, որպեսզի որքան հնարավոր է՝ շուտ խաղաղություն հաստատվի Իսրայելի և Պաղեստինի միջև»,- ասել է նա։