07/10/2023 13:57
Իսրայելում տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան
Իսրայելում զարգացումների հետևանքով տուժածների շրջանում հայերի առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան, հայտնում է ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
Նա ավելացրել է․ «ՀՀ ԱԳՆ, Իսրայելում դեսպանության միջոցով, մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ: Ըստ անհրաժեշտության, կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»: