07/10/2023 16:28
Պաղեստինա-իսրայելական հակամարտությունը պետք է լուծվի միայն քաղաքական և դիվանագիտական ճանապարհով․ ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը մտահոգություն է հայտնել պաղեստինա-իսրայելական հակամարտության գոտում սրման կապակցությամբ և կողմերին կոչ է արել դադարեցնել կրակը և հրաժարվել բռնությունից։ Այդ մասին նշված է ՌԴ ԱԳն հայտարարությունում։
«Հաստատում ենք մեր սկզբունքային և հետևողական դիրքորոշումը, որ 75 տարի ձգձգվող այս հակամարտությունը ուժային լուծում չունի և կարող է կարգավորվել բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով՝ միջազգային իրավական հիմքով լիարժեք բանակցային գործընթացի միջոցով»,- նշված է ՌԴ ԱԳն հայտարարությունում։