07/10/2023 20:38
Ռուս խաղաղապահներն Ասկերանի շրջանում ևս մեկ դիտակետ են փակել
ՌԴ պաշտպանության նախարարությունն Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելության գործունեության վերաբերյալ իր ամենօրյա տեղեկագրում հայտնել է, որ խաղաղապահները Ասկերանի շրջանում ևս մեկ դիտակետ են փակել։
Նշվում է նաև, որ ռուսական խաղաղապահ զորախումբը շարունակում է առաջադրանքներ իրականացնել Լեռնային Ղարաբաղի տարածքում․
«Անխափան կապ է պահպանվում Բաքվի և Ստեփանակերտի հետ՝ ուղղված արյունահեղության կանխարգելմանը, անվտանգության ապահովմանը և խաղաղ բնակչության իրավունքների պահպանմանը։
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել»։