08/10/2023 15:24
Իշխանությունը տարբեր անբարոյական մեթոդներով մեկուսացնում, ճնշում և փորձում է խաղից հանել բոլոր այն անձանց, ովքեր պայքարի առաջամարտիկ են․ Տիգրան Աբրահամյան
Իշխանությունը տարբեր անբարոյական մեթոդներով մեկուսացնում, ճնշում և փորձում է խաղից հանել բոլոր այն անձանց, ովքեր պայքարի առաջամարտիկ են ու իրենց իշխանության համար քաղաքական վտանգավորություն են ներկայացնում, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Արմեն Աշոտյանն անխոս այդ ցանկի առաջին շարքում է և պատահական չէ, որ տևական ժամանակ է՝ կալանքի մեջ է:
Վաղը` հոկտեմբերի 9-ին, ժամը 15:00, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում (Թբիլիսյան խճուղի, 3/9 շենք) տեղի կունենա քաղբանտարկյալ Արմեն Աշոտյան դատավարության առաջին նիստը:
Իշխանության կրկեսի հաջորդ դրսևորումը դատական նիստերով կարտահայտվի»,- ընդգծել է Տիգրան Աբրահամյանը: