08/10/2023 11:37
Պետախ Տիկվայում ու Երուսաղեմում հայերի շրջանում տուժածներ չկան․ «Հրապարակ»
Պետախ Տիկվայի «Նաիրի» միության նախագահ, «Իսրայելահայեր» թերթի գլխավոր խմբագիր Արտյոմ Չերնամորյանը «Հրապարակ»-ին ասել է, որ գիշերը հրթիռակոծվել է նաև իրենց քաղաքը, որտեղ շուրջ 1000 հայ է բնակվում։
«Պետախ Տիկվան, ինչպես մյուս կենտրոնական քաղաքները, հայտնվել էր հրթիռահարման թիրախում, այս պահին վիրավորների մասին տեղեկություն չունեմ։ Հայերի շրջանում տուժածներ չկան»,- ասել է նա։
Չերնամորյանը հավելել է, որ այս պահին իրավիճակն իրենց քաղաքում համեմատաբար հանգիստ է, մարդիկ գտնվում են իրենց բնակարաններում։
Ինչ վերաբերում է Երուսաղեմին, որտեղ նույնպես բազմաթիվ հայեր են ապրում, ապա այդ քաղաքում ապրող հասարակական գործիչ, ՀՅԴ ներկայացուցիչ Սերոբ Սահակյանը նշել է, որ այնտեղ ևս առայժմ հանդարտ վիճակ է, իսկ հայերի շրջանում, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում