08/10/2023 19:34
Թել-Ավիվի բնակիչները մեծաքանակ գնումներ են անում, խանութները դատարկվել են, որոշ տեղերում սննդամթերքը չափաբաժնով են վաճառում
Թել Ավիվի բնակիչները մեծաքանակ գնումներ են անում մթերային խանութներից, ցուցափեղկերից ու պահեստներից որոշ ապրանքներ արդեն իսպառ բացակայում են, հայտնում է Իսրայելում «Ռիա Նովոստի»-ի թղթակիցը։
Ամենից շատ սպառվում է հացը, ձավարեղենը, մակարոնեղենը, կաթնամթերքը։ Որոշ խանութներում գնորդներին մթերքը վաճառում են հստակ չափաբաժնով, օրինակ՝ մեկ հոգուն՝ մի շիշ կաթից ավելի չեն վաճառում։ Նույնիսկ բանջարեղենի ու մրգի խանութները, որոնք միշտ լի են եղել, դատարկված են, հայտնում է «Ռիա Նովոստի»-ի թղթակիցը։
Խանութների աշխատողները մասսայական գնումները ինչ-որ չափով նաև խուճապի արդյունք են համարում։ Նրանք նշում են, որ ամենից շատ սպառվող ապրանքների ցանկում են նաև բրինձը, ձուն։