08/10/2023 10:25
Եթե ձեր երազանքը 29 800 քառակուսի կմ էր, ինչու՞ 5 000 տղա նահատակեցիք, 20 000-ին վիրավոր դարձրիք, 120 000 մարդու էլ հայրենազրկեցիք․ Էդուարդ Շարմազանով
ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը գրել է․
«Տո այ քաղաքական տրյապկաներ, եթե ձեր երազանքը 29.8 հազ.քառ.կմ էր, ինչու՞ 5 հազար տղա նահատակեցիք, 20.000-ին վիրավոր դարձրիք, 120 000 մարդու էլ հայրենազրկեցիք։
Ուրեմն ուշադիր ինձ լսեք հիմա։
Թույլ չեմ տա կեղծել պատմությունը։
Դուք եք ասել.
1. Մենք կհասնենք լուծման, որը կբավարարի Հայաստանի, Ադրբեջանի եւ Արցախի ժողովուրդներին։
2. Սիրո եւ համերաշխության հեղափոխությունը հասնելու է Արցախի միջազգային ճանաչման։
3. Արցախը Հայաստան է եւ վերջ։
4. Նոր պատերազմ, նոր տարածքներ։
5. Ալիեւը «կիրթ է եւ կառուցողական»։
6. Ինչ պետք է, դա էլ բանակցում ենք։
7. Բանակցությունը սկսել եմ սեփական զրոյական կետից։
8. Ակնան մեր հայրենիքն է։
9. Հայոց բանակը տարածաշրջանի հզոր բանակն է, որն ի վիճակի է լուրջ խնդիրներ լուծել։
10. Չշշկռվեք իմ գերագույն գլխավոր հրամանատար լինելու կարողության վրա։
11. Ալիեւը թող նենց չանի՝ Ադդբեջանում ներքին անկայունություն լինի։
12. Խնդիրը լուծելու գինը «հինգ պլյուս երկու» տարբերակն է։
13. Հաղթելու ենք:
14. Արդյունքը նույնը կլիներ, բայց առանց զոհերի։
15. Արցախի հարցի լուծումը պետք է լինի «անջատում հանուն փրկության» կոնցեպտով։
Իսկ ի՞նչ արեցիք իրականում։
1. Սարքեցիք ու պարտվեցիք պատերազմում։
2. Հանձնեցիք Արցախը։
3. 120 000 մարդու դարձրիք փախստական։
4. Արցախը ճանաչեցիք Ադրբեջանի մաս։
5.Հայաստանը դրեցիք թուրքական վերահսկողության տակ։
Սա է ձեր գործունեության համառոտ պատմությունը։
Այսքանից հետո ո՞վ կամ ի՞նչ եք դուք՝ պարզ է բոլորին…»։