08/10/2023 14:54
«Եթե նման պայմանավորվածություն լինի, մեր կառույցների ներկայացուցիչները կգան»․ Ալիևը՝ Վրաստանում Հայաստանի հետ հանդիպման հնարավորության մասին
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ Թբիլիսիում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի բացառել Թբիլիսիում հայկական կողմի հետ հանդիպման հնարավորությունը։
«Պետք է ակտիվորեն աշխատել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ։ Հուսով եմ՝ հնարավոր կլինի հասնել դրա կնքմանը։ Այդպիսով մենք քաղաքական մթնոլորտ կձևավորենք Հարավային Կովկասում, որտեղ եռակողմ համագործակցություն կլինի Ադրբեջանի Վրաստանի և Հայաստանի միջև»- ասել է Ալիևը։
Նա պատասխանել է նաև Թբիլիսիում հայկական կողմի հետ հանդիպման հնարավորության մասին հարցին։
«Եթե նման պայմանավորվածություն լինի, մեր համապատասխան կառույցների ներկայացուցիչները կարող են գալ Վրաստան՝ երկկողմ կամ եռակողմ հանդիպման (ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման շուրջ-խմբ․)»,- ասել է նա։