08/10/2023 09:58
Արցախում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած 5 քաղաքացու տեղափոխել են Իտալիա՝ բուժումը շարունակելու
Արտասահմանցի գործընկների և առաջատար կլինիկաների հետ փոխգործակցության արդյունքում Արցախում պայթյունի և ռազմական ագրեսիայի հետևանքով տուժած ևս 5 պացիենտ բուժումը շարունակելու է արտերկրում, հայտնում է առողջապահության նախարարությունը։
«Գիշերը Իտալիայից ժամանած մասնագիտական թիմը, մեր բժիշկների հետ համատեղ քննարկման արդյունքում, ընտրել և տեղափոխել է այն պացիենտներին, որոնց բուժումը իրենց երկրում շարունակելն ավելի արդյունավետ և համալիր կլինի։
Հայաստանին օգնության ձեռք են մեկնել նաև այլ երկրներ։
Մինչ այս 4 պացիենտ տեղափոխվել էր Ֆրանսիա, 3-ը՝ Բուլղարիա»։