08/10/2023 16:04
Արցախում պայթյունից տուժած 5 անչափահասների տեղափոխել են ԱՄՆ և Բելգիա՝ բուժումը շարունակելու համար
Առողջապահության նախարարությունից հայտնում են՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Բելգիայի Թագավորության հետ փոխգործակցության արդյունքում այսօր այդ երկրների առաջատար բժշկական մասնագիտացված կենտրոններ են տեղափոխվել պայթյունից տուժած 5 պացիենտ։ Նրանք բոլորն անչափահասներ են։
Հայաստանին օգնության ձեռք մեկնած երկրներից Ֆրանսիայի, Բուլղարիայի, Իտալիայի կլինիկաներում բուժումը շարունակում է 12 պացիենտ։