Երբ ինձ ասում են, թե ինչ-որ մեկին կեղծ մեղադրանքներ են առաջադրվել, իմ առաջին արձագանքն է լինում, որ դա հնարավոր չէ․ Փաշինյան

09/10/2023 17:22

Երբ ինձ ասում են, թե ինչ-որ մեկին կեղծ մեղադրանքներ են առաջադրվել, իմ առաջին արձագանքն է լինում, որ դա հնարավոր չէ․ Փաշինյան


Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին, հայտնում են կառավարությունից։

Հաղորդագրությունում նշված է․

«Վարչապետը շնորհավորել է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանին և բոլոր ծառայողներին՝ մասնագիտական օրվա առթիվ:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկրում նախաքննության որակի բարձրացման ուղղությամբ հետևողական աշխատանքներ են իրականացվում, և այդ աշխատանքը տալիս է իր արդյունքը: Վարչապետի խոսքով՝ Կառավարության որդեգրած քաղաքականությունը հետևյալ տրամաբանությունն ունի՝ ոչ մի անմեղ մարդ չպետք է քրեական հետապնդման արժանանա և ոչ մի մեղավոր չպետք է մնա առանց պատասխանատվության:

«Ընդհանուր առմամբ, կարծում եմ, որ մենք մեր բոլոր խնդիրների լուծումները պետք է տեսնենք մեր երկրի, մեր պետության և ինստիտուտների կայացման աստիճանի մեջ: Որովհետև այստեղ ինչի մասին էլ խոսենք, մեր երկրում առկա ինչ խնդրի մասին էլ խոսենք, ի վերջո, հանգելու ենք որևէ ինստիտուցիոնալ պրոբլեմի և դրանից բխող պատճառահետևանքային կապերի:

Նույն անվտանգության ոլորտում հիմա արդեն կարող ենք ասել, որ այլոց շարքում, այդ թվում՝ արդարադատության ոլորտի, մեր բացերն են արտահայտված, որովհետև այն բոլոր խնդիրները և ձախողումները, որ տեսնում ենք, դրանք նաև հետևանք են, օրինակ՝ նախկինում չհարուցված կամ սխալ կարճված քրեական գործերի, քրեական և, ընդհանրապես, արդարադատության ոչ հետևողականության, երբեմն՝ հատվածականության, երբեմն՝ ընտրողականության, և մեր քաղաքական մոտեցումն է, ու մենք շարժվում ենք այն ճանապարհով, որ ահա այս բոլոր երևույթները պետք է բացառել»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն ընդգծել է, որ արդարադատության ոլորտի և մյուս բարեփոխումներն ունեն առաջնային նշանակություն, որովհետև բոլոր, այդ թվում՝ անվտանգային խնդիրները, պետք է կարողանալ լուծել համարժեք բարեփոխումների օրակարգով:

«Մենք իսկապես վերջին տարիներին շատ լայն բարեփոխումներ ենք իրականացրել և իրականացնում ենք: 2024 թվականի հունվարի 1-ից ՀՀ-ում գոյություն կունենա երկու քննչական մարմին՝ Քննչական կոմիտե և Հակակոռուպցիոն կոմիտե: Մենք այս որոշումները կայացրել ենք շատ երկար և խորը քննարկումների, ուսումնասիրությունների արդյունքում, և նաև ինստիտուցիոնալ կայացման մեր տեսլականն է, որ բերել է նման որոշումների: Ուզում եմ հատուկ ընդգծել և կարևորել, որ այս տարվանից Հայաստանի Հանրապետությունում բոլոր քննական գործողությունները, հարցաքննությունները տեղի են ունենում տեսախցիկների ներքո: Սա, կարծում եմ, նույնպես մի շատ կարևոր փոփոխություն է, որը Հայաստանը դասում է քաղաքակիրթ երկրների շարքին: Նաև սրանով խնդիր ենք դնում խնայել պրոֆեսիոնալ քննիչներին, ովքեր գիտեն ինտելեկտուալ միջոցներով աշխատել քրեական գործերի վրա, իմանալով և տիրապետելով հոգեբանական նրբությունների, կարողանալով գնահատել ճշտված և ճշգրիտ փաստերի ուժը, դրանց համոզչականությունը և այդպես շարունակ»,- ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև Քննչական կոմիտեում աշխատավարձերի գրեթե կրկնապատկումը: «Ընդ որում, Քննչական կոմիտեն միակը չէ այս առումով, մենք այս ընթացքում աշխատավարձերի բարձրացում ենք ունեցել և դատական համակարգում, և դատախազությունում, Հակակոռուպցիոն կոմիտեն ի սկզբանե արդեն բարձր աշխատավարձերով էր հիմնադրվել: Ուզում եմ ընդգծել, որ իհարկե, սրանով մեր վստահությունն է արտահայտվում մեր քննչական մարմինների և արդարադատության համակարգի նկատմամբ, բայց նաև այս հարցում իմ անձնական մոտեցումը հետևյալն է՝ այստեղ կա և՛ ինստիտուցիոնալ խնդիր, և՛ էֆեկտիվության, և՛ քաղաքացիների իրավունքները պաշտպանելու խնդիր:

Վերջերս, երբ պետական միջավայրում քննարկում էինք և ուզում հասկանալ, թե աշխատավարձի ինչ փոփոխություններ են տեղի ունեցել դատախազությունում, դատարաններում, քննչական համակարգում, և երբ այդ դրույքաչափերը դրվեցին իմ սեղանին՝ ես ուզում եմ ուղիղ ասել, որ որպես Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ ինձ շատ լավ զգացի, այդ թվում՝ այն պատճառով, որ այսօր Քննչական կոմիտեի բազմաթիվ պաշտոնյաներ վարչապետից ավելի, երբեմն նույնիսկ կրկնակի ավելի աշխատավարձ են ստանում: Ոմանք ասում են՝ սա նորմա՞լ է, թե՞ նորմալ չէ: Ես համարում եմ, որ դա ավելի քան նորմալ է, որովհետև սա է ինստիտուցիոնալ անկախությունը և էֆեկտիվությունն ապահովելու միջոցը և ճանապարհը»,- շեշտել է Կառավարության ղեկավարը:

Վարչապետը նշել է, որ այդ ծառայության որակը բարձրացնելուն է միտված այդ թվում՝ աշխատավարձի փոփոխությունը. «Այդ ծառայությունը կոչվում է արդարություն, արդարադատություն, օրենքի գերակայություն, պատասխանատվության անխուսափելիություն: Մենք ուզում ենք ակնկալել և ակնկալում ենք իսկապես, որ ոչ մի անմեղ մարդ Հայաստանի Հանրապետությունում որևէ հետապնդման չի ենթարկվի: Ես նկատի ունեմ ոչ միայն քրեական հետապնդումը, այլև այլ հետապնդումներից պաշտպանելը նույնպես Քննչական կոմիտեի գործն է, մեր իրավապահ համակարգի գործը: Մարդիկ ամենատարբեր ապօրինի հետապնդումների կարող են ենթարկվել: Շատ կարևոր է, որ մենք Քննչական կոմիտեի և նաև իրավապահ համակարգի գործունեության արդյունքում խնդիր ենք դնում՝ ի հայտ բերել մի շարք համակարգային թերություններ, որոնք պատճառում են վնասներ, և վերացնել այդ համակարգային թերությունները»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Քննչական կոմիտեն շատ կարևոր գործառույթ է իրականացնում ՀՀ պետական բյուջեի եկամուտներն ապահովելու կամ եկամուտներին հարկային վճարումներ իրականացնելուց խուսափողների նկատմամբ հարկադրանքի միջոցներ կիրառելու տրամաբանությամբ: «Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունն այս տարի տեղափոխվեց Քննչական կոմիտեի համակարգ: Ուրախ եմ տեսնել նաև, որ Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ ծառայություններն արդյունավետ կերպով համագործակցում են Քննչական կոմիտեի համապատասխան ստորաբաժանման հետ: Այս առումով էլ փաստորեն այս տարի առերեսվեցինք հարկային եկամուտներ վճարելու, այսպես ասած, տեխնոլոգիական նոր եղանակների հետ:

Ուզում եմ նաև ձեր ուշադրությունը հրավիրել այն փաստին, որ թեկուզ խոշոր մեկ գործի բացահայտումն ամենևին էլ բավարար չէ, որովհետև եթե այդ մեխանիզմը կա, ենթադրել, որ այդ մեխանիզմից օգտվում են մեկ-երկու տնտեսվարողներ, մեր կողմից առնվազն միամտություն կլինի: Ես այդ խնդիրն առաջադրել եմ նաև ՊԵԿ-ին, իրավասու մյուս օպերատիվ մարմիններին, այդ խնդիրը դրված է նաև Քննչական կոմիտեի առաջ, որ հետևողականորեն շարունակենք, որպեսզի այդ տեխնոլոգիական և ոչ տեխնոլոգիական միջոցներով հարկերից խուսափելու այդ տրամաբանությունը կարողանանք արմատախիլ անել Հայաստանի Հանրապետությունից, որովհետև չվճարված հարկը մեր երեխաների չստացած կրթությունն է, նրանց ֆիզիկական պատշաճ պատրաստություն ունենալու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների բացակայությունը, առողջապահական պատշաճ ծառայությունների սակավությունը, անվտանգության ոլորտի ամենատարբեր խնդիրների լուծումը»,- ասել է վարչապետը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ արդարադատության ոլորտում կատարվող բարեփոխումները նաև տնտեսական զարգացումը խթանելու նպատակ ունեն. «Բոլորը պետք է հնարավորություն ունենան ազատորեն պատշաճ և օրինական տնտեսական գործունեություն ծավալել: Ի հեճուկս մեր բոլոր անվտանգային մարտահրավերների՝ մենք տնտեսական, մակրոտնտեսական կայունության հետ կապված խնդիրներ չունենք: Դա ունի միայն մեկ պատճառ, որովհետև իսկապես Հայաստանի Հանրապետությունում ազատ տնտեսվարման հնարավորություն կա, և այն մեզ հնարավորություն տվեց, թույլ տվեց, որպեսզի մակրոտնտեսական կայունությունն ապահովվի, որպեսզի սրանից բխող շղթայական նեգատիվ էֆեկտներ չունենանք»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Անդրադառնալով անվտանգության ոլորտում առկա խնդիրներին՝ վարչապետը նշել է. «Մենք որքան ենք ցավում մեր երկրում հատկապես անվտանգության ոլորտում ի հայտ եկող խնդիրների կապակցությամբ: Շատ դժվար է գտնել մի մարդ, որը մինչև սրտի խորքն այդ ցավը գենետիկ մակարդակում չի զգում, բայց տեսեք, Հայաստանում 2023 թվականին քրեական գործեր են բացահայտվում զինվորական ծառայությունից կաշառքի դիմաց ազատելու վերաբերյալ, նենգափոխելու վերաբերյալ: Այդ գործերն ովքեր են անում, հարգելի գործընկերներ, եկեք արձանագրենք, ամենաբարձր ծառայության կոչում ունեցող մարդիկ՝ բժիշկները և զինվորականները: Սա խորը սոցիալ հոգեբանական հակասություններ է ի հայտ բերում: Մենք պետք է հասկանանք, լավ մեզ հետ ի՞նչ է կատարվել և մեզ հետ ի՞նչ է կատարվում: Բայց մյուս կողմից էլ պետք է շատ հստակ լինի, այս ամեն ինչը մեզ համար կարմիր գիծ է, որովհետև այստեղից են այն պրոբլեմները ծագում:

Չնայած նորից պետք է արձանագրել, որ մենք ինքներս մեզ չպետք է խաբենք, որ հասկանում ենք այն բոլոր պրոբլեմները և ճանաչում ենք այն բոլոր մարտահրավերները, որոնք մեր առաջ են: Այսօր տեսեք՝ աշխարհում իրադարձություններ են տեղի ունենում, որոնք ոչ մի բանաձևի և ոչ մի տրամաբանության մեջ չեն մտնում, և աշխարհը, իրականությունը, հարաբերությունները շատ դինամիկ պրոցեսի մեջ են, և նորից եմ ասում՝ սրա համար մեր ճանապարհն ինստիտուցիոնալ բարեփոխումներ անելն է, որպեսզի մեր պետական և հանրային օրգանիզմը հնարավորինս լինի առողջ: Առողջ լինելու համար մի ճանապարհ կա՝ հետևողական պայքարել հիվանդությունների, ախտերի, բացերի դեմ: Դրա ճանապարհին ամենակարևոր առաքելություններից մեկը պատկանում է Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեին: Եվ ես ուզում եմ ձեզ և մեզ՝ բոլորիս, հաջողություն մաղթել այս ճանապարհին»:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետությունում ամենակարևոր պահանջը եղել և շարունակում է մնալ արդարությունը, արդարադատությունը, օրենքի գերակայությունը, պատասխանատվության անխուսափելիությունը: «Եվ նորից ուզում եմ հիշեցնել, հորդորել և խնդրել բոլորիդ, որ երկու ուղղություն չափազանց կարևոր են՝ ոչ մի անմեղ մարդ չպետք է ենթարկվի հետապնդման և ոչ մի մեղավոր չպետք է խուսափի պատասխանատվությունից: Այս բանաձևի հետևողական կատարումն է այսօր, վաղը և ընդմիշտ ամենամեծ ծառայությունը հայրենիքի՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ:

Եվ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ և համոզմունք հայտնել, որ այսօր հենց այդ բանաձևն է դրված բոլորի աշխատանքի հիմքում», -ասել է Կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երբ իրեն ասում են, թե ինչ-որ մեկին կեղծ մեղադրանքներ են առաջադրվել, իր առաջին արձագանքն է լինում, որ դա հնարավոր չէ, քանի որ՝ Հայաստանի Հանրապետությունում չկա իշխանություն, որ կտա նման հրահանգ և Հայաստանի Հանրապետությունում չկան քննիչներ, ովքեր կկատարեն այդ հրահանգը: «Հայաստանի Հանրապետությունում պետք է գործի արդարությունը, արդարադատությունը, օրենքի գերակայությունը և պատասխանատվության անխուսափելիությունը: Եվ ես ուզում եմ ձեզ մաղթել, ակնկալել և հավատալ, որ աներեր կանգնած եք այս սկզբունքների, այս արժեքների պաշտպանության դիրքերում, որովհետև այդ արժեքներն ընկած են Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, անկախության և ապագայի հիմքում»,- ասել է վարչապետը»:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները Այսօր, 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց Այսօր, 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ Այսօր, 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե Այսօր, 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին Այսօր, 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով Այսօր, 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ Այսօր, 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով Այսօր, 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով Այսօր, 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ Այսօր, 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան Այսօր, 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում Այսօր, 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր Այսօր, 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը Այսօր, 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան Այսօր, 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան Այսօր, 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները Այսօր, 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան Այսօր, 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է Այսօր, 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան Այսօր, 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է Այսօր, 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել Այսօր, 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն Այսօր, 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան 10/01/2025 14:21 Հայկ Սարգսյանի ու Հայկ Ղալումյանի միջև քաշքշուկ չի եղել, հանդիպումից հետո խոսել են, մարդիկ այլ տպավորություն են ստացել. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:10 Մենք արձանագրում ենք՝ Փաշինյանը նպաստում է խաղաղության գործընթացում դրական առաջընթացին. Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:55 Խորեն Հովհաննիսյանն այսօր նշում է ծննդյան 70-րդ տարեդարձը 10/01/2025 13:51 ՀՀ-ն և Ադրբեջանը մշտական համաձայնագիր պետք է ստորագրեն․ Թուրքիայի ԱԳ նախարար 10/01/2025 13:46 Պաշտոնական Անկարան կարծում է, որ Բաքուն և Երևանը կհամաձայնեցնեն խաղաղության համաձայնագրի մնացած կետերը 10/01/2025 13:41 ԵՄ-ում առաջարկում են երկարաձգել ՀՀ-ում Եվրամիության դիտորդական առաքելության տեղակայումը 10/01/2025 13:36 Լոս Անջելեսի Քենեթի հրդեհի բռնկման մեջ կասկածվողին ձերբակալել են 10/01/2025 13:24 Ոստիկանություն դիմած անձը հայտնել է, որ զարդատուփից անհետացել են 2,5 մլն դրամի համարժեք ոսկյա զարդեր 10/01/2025 13:21 Գործող իշխանությունն անընդհատ փորձում է տակնուվրա անել որոշ սկզբունքներ. Մինասյան (Տեսանյութ) 10/01/2025 13:09 Ճաշակին համապատասխան՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է, որ պետք է օրհներգի տողերը փոխեն. Գեղամ Մանուկյան (Տեսանյութ) 10/01/2025 12:52 Եթե Ադրբեջանը վստահ է իր իրավական դիրքորոշումների վրա, ինչո՞ւ են դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում. Կիրակոսյան (Տեսանյութ) 10/01/2025 12:48 Մեղադրող և տուժող կողմերը պահանջում են մեղավոր ճանաչել Ջալալ Հարությունյանին, փաստաբանը, սակայն, պնդում է՝ դատարանում ապացուցվել է ՊԲ նախկին հրամանատարի անմեղությունը 10/01/2025 12:44 Շիրակում բախվել են «Howo» բեռնատարն ու «ՎԱԶ 2107»-ը. կա 5 տուժած 10/01/2025 12:36 Ալիևի հասցեին հնչեցված վիրավորական արտահայտությունների համար Բաքուն բողոք է հղել Մոսկվային 10/01/2025 12:25 Դոլարի առքի միջին գինը 393 դրամ է. տարադրամի փոխարժեքը՝ ՀՀ բանկերում 10/01/2025 12:23 Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին Nissan-ը հայտնվել է ձորակում. հինգ վիրավոր կա 10/01/2025 12:20 Wejhatt թերթը Հայաստանը նկարագրել է որպես արկածների և ճանապարհորդությունների նոր զբոսաշրջային վայր 10/01/2025 12:18 Ողջունում եմ Հայաստանի կառավարության որոշումը՝ ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու վերաբերյալ. ԵԽ պատգամավոր 10/01/2025 12:12 Աշխատաժամանակի տևողության կրճատումը «աշխատանք և ընտանիք» հավասարակշռությանն է միտված. ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի նախագահ 10/01/2025 11:59 Այս տարի ավելի շատ մարդ է Նոր տարին անցկացրել Հայաստանից դուրս, Փաշինյանը տեղյակ չէ՝ ինչ է կատարվում․ Առաքելյան 10/01/2025 11:46 Ավանդների փոխհատուցում կտրամադրվի մինչև 1942 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված քաղաքացիներին 10/01/2025 11:41 Աշխատաժամանակի կրճատումը նաև բիզնեսի շահից է բխում. փոխնախարար 10/01/2025 11:30 ՆԳՆ-ն հրապարակել է սկուտերների, սքեյթբորդների երթևեկության կանոնները 10/01/2025 11:26 1 օրում հանրապետությունում արձանագրվել է 5 ՃՏՊ․ 1 մարդ զոհվել է, 8-ը՝ վիրավորվել 10/01/2025 11:20 «Հեռու եմ». Սիրուշոն նոր երգ է ներկայացրել (Տեսանյութ) 10/01/2025 11:15 Էլինա Ավանեսյանը դուրս է մնացել Հոբարթի մրցաշարից 10/01/2025 11:09 Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 10-ի 10/01/2025 11:04 Ալիևի ելույթից հետո մենք ապրում ենք նոր պայմաններում, պետք չի ձևեր թափել. Վահե Հովհաննիսյան 10/01/2025 10:57 43 խոշոր հարկ վճարողների մոտ արձանագրվել է ՀԴՄ-ի կիրառման կանոնների խախտում 10/01/2025 10:40 Գևորգ Պապոյանն այցելել է Եղիպատրուշ 10/01/2025 10:33 Լոս Անջելեսում անտառային հրդեհների հետևանքով զոհերի թիվը հասել է 8-ի 10/01/2025 10:30 Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ 10/01/2025 10:28 Փետրվարի 1-ից ներգաղթային վիզայի բոլոր հարցազրույցները կանցկացվեն կեսօրին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն 10/01/2025 10:20 Վլադիմիր Վարդանյանն ու Արարատ Միրզոյանը կասկածվում են Ցեղասպանության գրադարանից գրքեր գողանալու մեջ․ Դեմոյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը