09/10/2023 12:33
Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է ստեղծվել համալսարանական դիվանագիտության հարթակ. Զուրաբ Խոնելիձե
Ադրբեջանի և Հայաստանի միջև կարող է ստեղծվել համալսարանական դիվանագիտության հարթակ, լրագրողներին ասել է Սուխումի պետական համալսարանի ռեկտոր Զուրաբ Խոնելիձեն, փոխանցում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Զուրաբ Խոնելիձեն նշել է, որ Սուխումիի պետական համալսարանը բանակցություններ է վարում Ադրբեջանի և Հայաստանի համալսարանների հետ։
«Արդեն նախնական պայմանավորվածություն կա համալսարանական դիվանագիտության նպատակով հարթակ ստեղծելու համար։ Նպատակը հարթակ ստեղծելն է, որը թույլ կտա քննարկել բոլոր հարցերը: Կարևոր է վերացնել հակամարտությունների պատճառները», - հավելել է նա։