09/10/2023 13:57
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղություն հաստատելու նոր հնարավորություն է բացվել. Թուրքիայի պաշտպանության նախարար
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել է, որ Անկարան անվերապահորեն աջակցում է ադրբեջանական բանակի կողմից «տարածքային ամբողջականությունը պաշտպանելու օրինական քայլերին»։
Նա նշել է, որ այժմ նոր հնարավորություն է բացվել Ադրբեջանի և Հայաստանի միջև կայուն խաղաղություն հաստատելու համար։
«Մենք ակնկալում ենք, որ Հայաստանը դա կգիտակցի և կգործի։ Հուսով ենք, որ հնարավորինս արագ կհաջողվի հասնել համապարփակ կարգավորման՝ հանուն տարածաշրջանի կայունության և բարգավաճման», - ասել է Թուրքիայի պաշտպանության նախարարը: