09/10/2023 20:58
Իսրայելում ծավալված գործողությունների ընթացքում հայկական կազմակերպություններ չեն տուժել, ՀՀ քաղաքացիներ տուժածների շրջանում չկան․ ԱԳՆ
Իսրայելում ծավալվող գործողությունների ընթացքում հայկական կազմակերպություններ չեն տուժել: ՀՀ քաղաքացիներ տուժածների շրջանում չկան, հայտնել է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։
«Իսայելում ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է տեղի իշխանությունների, հայկական կազմակերպությունների և անհատների հետ: Գործում է շուրջօրյա թեժ գիծ (+972 050 667 03 45):
Ըստ իրավիճակի հետագա զարգացման, հանդես կգանք լրացուցիչ տեղեկատվությամբ»,- նշված է հաղորդագրությունում: