09/10/2023 21:25
ՀԱՄԱՍ-ի հետ բանակցություններ չենք վարում․ Իսրայելի ԱԳՆ
Իսրայելը ներկայումս բանակցություններ չի վարում ՀԱՄԱՍ-ի հետ, հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լիոր Հայաթը։
«Ոչ, ոչ մի բանակցություն ՀԱՄԱՍ-ի հետ չենք վարում։ Մեր պետությունը պատերազմական վիճակում է, և մենք կարծում ենք, որ բանակցություններն այս պահին հնարավոր չեն։ Մենք անգամ չենք էլ քննարկում այդ հարցը»,- ասել է Հայաթը։