09/10/2023 15:27
Հանցագործությունների թիվն աճել է, առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը՝ կրկնապատկվել
Այս տարվա առաջին 8 ամիսներին հանրապետությունում արձանագրված հանցագործությունները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 5,4%-ով աճել են։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ 2023 հունվար-օգոստոս ամիսներին արձանագրվել է 25 637 հանցագործության դեպք, մինչդեռ 2022-ին՝ 24 333 դեպք։
Գրեթե կրկնակի աճել են առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը։ Եթե նախորդ տարի առաջին 8 ամսում արձանագրվել էր 570 առանձնապես ծանր հանցագործության դեպք, ապա այս տարի նույն ժամանակահատվածում գրանցվել է 1 110 դեպք։
Ի տարբերություն ոչ մեծ ծանրության հանցագործությունների թվի 14%-ով նվազմանը՝ (2023` 12 132 դեպք, 2022՝ 14 248 դեպք), աճ է արձանագրվել նաև ծանր (2023` 3 806 դեպք, 2022՝ 3 217 դեպք) և միջին ծանրության (2023` 8 589 դեպք, 2022՝ 6 298 դեպք) հանցագործությունների դեպքերի մասով։