09/10/2023 19:27
Հայերն ինքնակամ են հեռացել, Ադրբեջանը ոչնչով չի նպաստել դրան․ Բայրամով
ԱՄՆ պետդեպարտամենտի՝ Կովկասի բանակցությունների հարցով ավագ խորհրդական Լուիս Բոնոն Բաքվում հանդիպել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:
Քննարկվել են տարածաշրջանի անվտանգությանը վերաբերող հարցեր, Հայաստան-Ադրրբեջան «խաղաղության գործընթացը», ԼՂ-ում զարգացումները։
Բայրամովը փորձել է արդարացումներ գտնել Արցախի հայաթափման համար ու հանդիպման ժամանակ հայտարարել է, թե ադրբեջանական կողմը ոչնչով չի նպաստել, որ հայերը լքեն Արցախը։
Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, Բայրամովն ասել է․ «Հայ բնակչությունն ինքն է որոշել տեղափոխվել, դա ոչ մի կապ չունի բռնի տեղահանման հետ, և դա հաստատվել է ինչպես Հայաստանի վարչապետի, այնպես էլ միջազգային կառույցների կողմից։ Էթնիկ զտումների մասին պնդումները «վերաինտեգրման գործընթացը» խաթարելու նպատակով են արվում»,- ասել է նա։