09/10/2023 15:38
Նույն չարիքն են. Զելենսկին ՀԱՄԱՍ-ը համեմատել է Ռուսաստանի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զուգահեռ է անցկացրել Ռուսաստանի՝ Ուրաինա ներխուժման և ՀԱՄԱՍ-ի՝ Իսրայել ներխուժման միջև՝ ասելով, որ միայն «օրենքները և միջազգային իրավունքը» կարող են ապահովել խաղաղություն ամբողջ աշխարհում, հայտնում է timesofisrael.com-ը:
«Նույն չարիքն են, միակ տարբերությունն այն է, որ կա ահաբեկչական կազմակերպություն, որը հարձակվել է Իսրայելի վրա, և կա ահաբեկչական պետություն, որը հարձակվել է Ուկրաինայի վրա», - ասել է Զելենսկին՝ Կոպենհագենում ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովին ուղղված տեսաուղերձում:
«Մեր միասնությունը պետք է և կարող է կանգնեցնել չարիքը: Թող բոլոր նրանք, ովքեր հովանավորում են ահաբեկչությունը, զգան մեր ցասման ուժը։ Եվ թող բոլորը, ովքեր օգնության կարիք ունեն ահաբեկչությունից պաշտպանվելու համար, զգան մեր համերաշխության ուժը», - եզրափակել է նա: