09/10/2023 22:11
Իսրայելի իշխանությունները բնակիչներին հրահանգել են ջրի, սննդի, դեղորայքի պաշար հավաքել՝ ռմբապաստարաններում երկար ժամանակով մնալու համար
Իսրայելի իշխանությունները երկրի բնակիչներին հորդորել են ջրի, սննդի և դեղորայքի պաշարները հավաքել, որոնք կբավարարեն՝ ռմբապաստարաններում 72 ժամ մնալու համար:
«Հաշվի առնելով տարբեր ուղղություններով ռազմական գործողությունների զարգացումը, անհրաժեշտ է պաշարներ ունենալ, որոնք ձեզ և ձեր ընտանիքներին հարկավոր կլինեն՝ երկար ժամանակով՝ մինչև 72 ժամ, պաշտպանվող տարածքներում մնալու համար»,- նշված է Իսրայելի քաղաքացիական բնակչության պաշտպանության ռազմական վարչության տարածած հաղորդագրությունում։