09/10/2023 13:25
Ղարաբաղը միշտ էլ պատկանել է ու պատկանում է Հայաստանին. Իրանի խորհրդարանի բարձրաստիճան պաշտոնյա
Իրանը ցանկանում է՝ երկխոսության շրջանակներում լուծվեն Ադրբեջանի և Հայաստանի խնդիրները: Այս մասին ասել է Իրանի Իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի փոխնախագահ Շահրիար-Հեյդարին, գրում է ParsToday-ը։
Ղարաբաղյան հակամարտության հարցով Երիտասարդ լրագրողների ակումբին տված հարցազրույցում Շահրիար Հեյդարին ասել է. «Ներկայումս Ղարաբաղը Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի տարածք է։ Ադրբեջանի Հանրապետությունն օգտագործելով արտատարածաշրջանային երկրների և Սիոնիստական ռեժիմի կարողությունները՝ ձեռք է բերել ռազմական գերակայություն Հայաստանի նկատմամբ, սակայն դա նրան թույլ չի տալիս գրավել ինչ ցանկանում է»։
«Ղարաբաղն ավանդաբար պատկանում է Հայաստանին, մարդկանց փախուստը դեպի Հայաստան պայմանավորված է ադրբեջանական բանակի գնդակոծությամբ և հարձակմամբ, և դա չի նշանակում, որ հայերը Ղարաբաղում կորցրել են իրենց էությունն ու ինքնությունը, քանի որ ավանդաբար Ղարաբաղը միշտ էլ պատկանել է ու պատկանում է Հայաստանին»։
Հեյդարին հավելել է․«Այսօր Ադրբեջանի Հանրապետությունը նեղ դրության մեջ է դրել Ղարաբաղը, և Ղարաբաղը շրջափակման մեջ է չորս կողմից»։