09/10/2023 20:43
Կարմիր խաչի պատվիրակության ղեկավարին է ներկայացվել Արցախից հայերի բռնի տեղահանման հետևանքով ձևավորված հումանիտար իրավիճակը
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյին և Հայկական կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գլխավոր քարտուղար Աննա Եղիազարյանին:
Ինչպես հայտնում են Տիգրան Խաչատրյանի գրասենյակից, հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Արցախից ավելի քան 100,000 հայերի բռնի տեղահանման արդյունքում ձևավորված հումանիտար իրավիճակին։
«Փոխվարչապետը բարձր է գնահատել մեր հայրենակիցների առաջնային կարիքների հասցեագրման գործընթացում ԿԽՄԿ-ի և ՀԿԽԸ-ի ակտիվ ներգրավվածությունը՝ վստահություն հայտնելով նաև միջնաժամկետ և երկարաժամկետ աջակցության ծրագրերի շուրջ արդյունավետ փոխգործակցության վերաբերյալ։
Զրուցակիցները քննարկել են ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց սոցիալական և առողջապահական կարիքների հասցեագրմանն ուղղված հարցերի լայն շրջանակ»,- նշված է հաղորդագրությունում։