09/10/2023 19:40
ՀԱՄԱՍ-ի անակնկալ հարձակումը բացահայտեց՝ իսրայելական հետախուզությունը ձախողվել է․ NYT
Իսրայելի արձագանքը ՀԱՄԱՍ-ի հարձակմանը բացահայտեց, որ իսրայելական հետախուզությունն «ապշեցուցիչ» ձախողում է կրել, գրել է The New York Times-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմում և Իսրայելի ՊՆ-ում իր աղբյուրներին։
Պարբերականի տվյալներով՝ իսրայելական հետախուզական ծառայություններից ոչ մեկը տեղյակ չի եղել , որ ՀԱՄԱՍ-ը համալիր հարձակում է նախապատրաստում։
«Հետախուզությունը չէր էլ ենթադրում, որ ՀԱՄԱՍ-ը միաժամանակ և՛ ցամաքային գործողություն կիրականացնի, և՛ օդային հարվածներ կհասցնի, և՛ ծովում գործողություններ կիրականացնի»,- նշել են պարբերականի աղբյուրները։
«Այն հանգամանքը, թե ինչ արագությամբ ու հեշտությամբ ՀԱՄԱՍ-ը կարողացավ քաղաքներ գրավել Իսրայելի հարավում, անակնկալի բերեց ոչ միայն Իսրայելի, այլև տարածաշրջանում աշխատանքի փորձ ունեցող ամերիկյան պաշտոնյաներին»,- գրել է պարբերականը։