09/10/2023 19:56
Այս իրավիճակում էլ պետք է պայքարը շարունակենք․ Չպետք է զրկել սերունդներին հայրենիք վերադառնալու հնարավորությունից․ Մետաքսե Հակոբյան
Կարծում եմ, որ Հայաստանում Արցախի կառավարության գործունեության շարունակությունն անհրաժեշտություն է, քանի որ 120 000 արցախցին կապիտալ, է որը չի կարող «Փաստինֆոյի» հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության Աժ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը։
«Իրականում, ինձ համար ընկալումը մնացել է նույնը, կա Արցախի կառավարություն, Արցախի Ազգային ժողով, որը չէր կարող լուծարվել և լուծարված չէ։ Հիմա բոլորը պետք է կարողանան թափ տալ իրենց ու անցնել աշխատանքի։ Իրականում, եթե մենք թուլանանք ու շարունակենք սգալ, դա ուղղակի չի ավարտվելու։ Պետք է իրողություններն ընդունել, սթափվել ու դուրս չմնալ իրականությունից, չպետք է համարել, որ ամեն բան ավարտված է»,- ասել է Մետաքսե Հակոբյանն ու ավելացրել. «Վերջին շրջանում ես շատ եմ մտածել այն մասին, որ կարող է վատագույն սցենարը հենց այսպիսին լինել, սակայն այս իրավիճակում էլ պետք է պայքարը շարունակենք։ Չպետք է զրկել սերունդներին հայրենիք վերադառնալու հնարավորությունից։
Եթե մենք թուլանանք ու ամեն բան ավարտված համարենք՝ առաջին հերթին մեր սերունդներին ենք զրկելու հայրենիքվերադառնալու հնարավորությունից»։
Նա նշել է, որ Արցախի կառավարության գործունեության շարունակությունը միակ հնարավորությունն է՝ ոտքի կանգնելու։
Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում