09/10/2023 22:44
Հոլոքոստից հետո այսպիսի բան չէինք տեսել․ Իսրայելի նախագահ
Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգը, մեկնաբանելով պաղեստինա-իսրայելական հակամարտության սրումը, ասել է, որ Հոլոքոստից հետո այսքան շատ հրեաներ մեկ օրում չեն զոհվել։
«Իմ կարծիքով, Հոլոքոստից հետո այսքան շատ հրեաներ չեն մահացել մեկ օրում: Հոլոքոստից ի վեր մենք նման բան չենք տեսել, որ հրեա կանանց ու երեխաներին, տատիկներին ու պապիկներին, նույնիսկ Հոլոքոստը վերապրածներին նստեցնեն բեռնատարներն ու գերի վերցնեն»,- ասել է Հերցոգը։
Վերջին տվյալների համաձայն՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետևանքով իսրայելական կողմն ունի 800-ից ավելի զոհ, իսկ պաղեստինյան կողմը՝ 560։