09/10/2023 18:16
ՆԱՏՕ-ի «բարեկամներ», հասա՞ք ձեր ուզածին․ Զենքը, որը մատակարարել եք Կիևին, օգտագործվում է Իսրայելում․ Մեդվեդև
Կիևին ՆԱՏՕ-ի մատակարարած զենքն ակտիվորեն օգտագործվում է Իսրայելում, հայտարարել է ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Դե ինչ, ՆԱՏՕ-ի «բարեկամներ», հասա՞ք ձեր ուզածին։ Զենքը, որը մատակարարել եք Կիևի նեոնացիստական ռեժիմին, ակտիվորեն օգտագործվում է Իսրայելում»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Մեդվեդևը։
Նա հավելել է, որ այդ սպառազինությունն, ինչպես նաև Աֆղանստանից «փախած» ամերիկացիների զենքերը, որոնք նրանք այնտեղ են թողել, առանց վերահսկողության օգտագործվելու են մնացած բոլոր թեժ կետերում։
«Հետո ավելի վատ է լինելու։ Սև շուկայում սպասեք Կիևի կողմից հրթիռների, տանկերի, իսկ շուտով նաև՝ ինքնաթիռների»,- գրել է Մեդվեդևը։