09/10/2023 10:53
Հայաստանի միացումը Հռոմի ստատուտին համարում ենք բացարձակապես ոչ բարեկամական քայլ. ՌԴ փոխարտգործնախարար
Մոսկվան Երևանի միացումը Հռոմի ստատուտին համարում է բացարձակապես ոչ բարեկամական քայլ, «RBC»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` նշելով, որ այս հարցում երկխոսության տեղ չի տեսնում։
«Մենք մեր դաշնակից Հայաստանի միացումը Հռոմի ստատուտին համարում ենք բացարձակապես ոչ բարեկամական քայլ։ Ես այստեղ երկխոսության տեղ չեմ տեսնում», - ասել է նա։
Հիշեցնենք՝ հոկտեմբերի 3-ին ԱԺ-ն վավերացրեց Հռոմի ստատուստը։