09/10/2023 16:26
38 ծնունդ է գրանցվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ընտանիքներում. Նազելի Բաղդասարյան
Ըստ առողջապահության նախարարության տրամադրած տվյալների՝ այսօրվա դրությամբ 278 բուժառու շարունակում է վերականգնել առողջությունը տարբեր բուժհաստատություններում․ 95-ի վիճակը գնահատվում է ծանր, 11-ինը՝ ծայրահեղ ծանր, միջին ծանրության 7 երեխա կա։ Այս մասին այսօր տեղի ունեցած ասուլիսին հայտնեց վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը:
«38 ծնունդ է գրանցվել ԼՂ բռնի տեղահանված անձանց ընտանիքներում, որից 14-ը Երևանում է, 24-ը՝ մարզերում», - հայտնեց նա։