09/10/2023 12:45
Շարունակում ենք ԼՂ-ում մնացած մարդկանց որոնումները, վերականգնել ենք 3 հոգու կապը ՀՀ-ում ընտանիքի հետ. ԿԽՄԿ
Մեր թիմերը շարունակում են Լեռնային Ղարաբաղում մնացած մարդկանց որոնումները, այդ թվում՝ տարեցների, հիվանդների և հաշմանդամություն ունեցողների։
«Անցած օրերին մեր այցելությունների ընթացքում բաժանեցինք սննդի և հիգիենայի փաթեթներ։ Մեզ հաջողվեց նաև վերականգնել երեք հոգու ընտանեկան կապերը Հայաստանում իրենց հարազատների հետ», - գրված է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի X-ի էջում։