09/10/2023 11:13
ՀԱՊԿ զորավարժություններին շուրջ 1500 զինծառայող է մասնակցում
Ղրղզստանում շուրջ 1500 մարդ է մասնակցում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության «Անխախտ եղբայրություն-2023» զորավարժություններին: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ղրղզստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանը։
Հոկտեմբերի 9-ին Ղրղզստանում ՝ Իսիկ Կուլի ափին գտնվող «Էդելվեյս» զորավարժարանում, տեղի է ունեցել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխախտ եղբայրություն-2023» համատեղ զորավարժության ակտիվ փուլի բացման հանդիսավոր արարողությունը։
«Զորավարժություններում ներգրավված է շուրջ 1500 զինծառայող, ավելի քան 200 միավոր հատուկ, զրահատանկային և ավտոմոբիլային տեխնիկա, ռազմատրանսպորտային, կործանիչ և բանակային ավիացիա, անօդաչու ավիացիա և մարտական մոտորանավակներ», - ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ զորավարժություններին մասնակցելու համար Ղրղզստան են ժամանել Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի և Տաջիկստանի զորակազմերը:
Հիշեցնենք` Հայաստանը հրաժարվել է մասնակցել հոկտեմբերի 9-13-ը Ղրղզստանում կայանալիք ՀԱՊԿ «Անխախտ եղբայրություն» զորավարժություններին: