09/10/2023 20:11
Հայաստանում ԵՄ հովանու ներքո քաղպաշտպանության լայնամասշտաբ վարժանքներ են անցկացվում․ Ցուցուլյանը եվրոպական պատվիրակության հետ է հանդիպել
Այսօր ՆԳՆ փրկարար ծառայությունում ՆԳՆ փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ընդունել է Եվրոպայի բնակչության պաշտպանության և մարդասիրական օգնության գործողությունների գլխավոր տնօրինության (DG-ECHO) պատվիրակությանը՝ Ֆրեդերիկ Հարոլդի գլխավորությամբ, հայտնում են ՆԳՆ-ից։
Հաղորդագրությունում նշված է․
«Պատվիրակության կազմում հանդիպմանը մասնակցում էին նաև «HOPE 2023» ծրագրի ղեկավարներ, Կիպրոսի Եվրոպական համալսարանի ներկայացուցիչներ Եվանգելոս Կացարոսը, Խրիստոս Դիմոպուլոսը, ՓԾ տնօրենի տեղակալներ փրկարարական ծառայության գնդապետներ Ե․Կարապետյանը և Տ․Պետրոսյանը, ծրագրի հայաստանյան համակարգող, փրկարարական ծառայության գնդապետ Արմինե Հայրապետյանը:
Պատվիրակությունը Հայաստան է եկել մասնակցելու «Երկրաշարժի համակողմանի կառավարումը Հարավային Կովկասի խոցելի տարածքներում՝ արդունավետ պլանավորման, արձագանքման և համատեղ գործողությունների միջոցով» թեմայով հոկտեմբերի 9-ից 13-ը անցկացվող լայնամասշտաբ հրամանատարաշտաբային ուսումնավարժանքին:
Ողջունելով հյուրերին ՓԾ տնօրենն իր երախտագիտությունը հայտնեց «HOPE 2023» ծրագրի կոնսորցիումի պատասխանատուներին և ԵՄ պատվիրակության ղեկավարներին մարդասիրական նպատակներով իրականացվող վարժանքի կազմակերպման, Հայաստանը որպես ընդունող երկրի ընտրման, ցուցաբերած աջակցության, խորհրդատվության, մենթորական գործունեության, ինչպես նաև գործընթացի բարձր մակարդակով կազմակերպման համար:
«Բարձր եմ գնահատում 24 ամիս տևած համատեղ բազմափուլ աշխատանքի արդյունքները: Մեր համագործակցությունը սկիզբ է առել դեռևս 2021 թվականից, որի շրջանակներում տեղի են ունեցել են բազմաթիվ հանդիպումներ, աշխատաժողովներ և կոնֆերանսներ, մշակվել է հստակ պլան և աշխատանքային հմտություններ՝ վարժանքի անցկացման համար: Այժմ ժամանակն է իրականացնելու ծրագրի վերջին փուլը՝ որտեղ կստուգվեն մասնակիցների գործնական հմտությունները՝ առավել իրական պայմաններում»:
Տնօրենը հավելեց․ «Առաջին անգամ մեր երկրում փորձում ենք ուժերը համատեղել գործընկեր երկրների փրկարարական թիմերի հետ՝ հաշվի առնելով վերջիններիս օպերացիոն հնարավորությունները, բարելավել ավերիչ աղետներին դիմակայելու կարողությունները և հմտությունները»:
Ծառայության տնօրենը նշեց, որ նմանօրինակ լայնածավալ վարժանքները հնարավորություն են տալիս համակարգել աշխատանքները ոչ միայն գործընկեր երկրներից ժամանած միջազագային թիմերի հետ, այլև իրատեսական պայմանաններում գործարկել և ստուգել շահագրգիռ գերտեսչությունների, պետական կառույցների և տեղական ինքնակառավարման մարմինների կամավորական կառույցների հետ համագործակցության ուղիները:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ պատավիակության ղեկավարը նշեց, որ չնայած երկարատև պատասխանատու և բարդ աշխատանքին, Ներքին գործերի նախարության փրկարար ծառայությունը բարձր մակարդակով և պատրաստակամորեն է մոտեցել և նախապատրաստվել վարժանքի իրականացման աշխատանքներին:
Պատասխանատուն հավելեց, որ նմանօրինակ միջազգային վարժանքները ևս մեկ բացառիկ հնարավորություն են ստեղծում բազմազգ փրկարարական խմբերի միջոցով համատեղել ուժերը և բարձրացնել տարերային աղետներին դիմակայելու պատրաստվածությունը: Ինչպես նաև նշեց, որ առաջիկա միջոցառման հետ կապված մեծ սպասելիքներ ունեն:
Հանդիպման ավարտին Տնօրենը հույս հայտնեց, որ գործընկերային հարաբերությունները շարունակական կլինեն և լայնածավալ վարժանքը հնարավորության կտա շարունակել համագործակցությունը տարբեր ձևաչափերով»: