10/10/2023 21:37
ԵՄ երկրների ԱԳ նախարարները դատապարտել են Գազայի հատվածի շրջափակումը, Իսրայելին կոչ են արել հումանիտար միջանցք բացել
ԵՄ երկրների ԱԳ նախարարները իսրայելապաղեստինյան հակամարտության սրմանը նվիրված արտահերթ նիստի ժամանակ դեմ են արտահայտվել Գազայի հատվածի շրջափակմանը, Իկոչ են արել մարդասիրական միջանցքներ բացել և թույլ տալ ցանկացողներին լքեղ ռազմական բախումների գոտին, հայտարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը:
«Արտգործնախարարները քննարկել են այս բարդ իրավիճակը, վերահաստատել են բռնությունները դադարեցնելու և պատանդներին ազատ արձակելու անհրաժեշտությունը, բայց նաև դեմ են արտահայտվել շրջափակմանը և էլեկտրաէներգիայի անջատմանը, բնակչության կողմից ջրին և սննդին հասանելիություն չունենալու հանգամանքին, ինչպես նաև կոչ են արել հումանիտար միջանցք բացել և ցանկացողներին թույլատրել դուրս գալ Գազայից»,- ասել է Բորելը՝ Օմանում կայացած հանդիպումից հետո։