11/10/2023 00:18
Փաշինյանը նախընտրում է Ալիևի հետ հանդիպել Բրյուսելում, ոչ թե Թբիլիսիում
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում արձագանքեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջարկին՝ երկկողմ կամ եռակողմ ձևաչափով բանակցել Թբիլիսիում։
«Գրանադայում տեղի ունեցավ հանդիպում, և ԵՄ հարթակում արձանագրվեցին ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման սկզբունքները՝ մեր և ԵՄ տեսակետից։ Հասկանալի է, որ երբ մենք Բրյուսելում հանդիպենք, խոսակցությունն այդ սկզբունքների շրջանակում պետք է տեղի ունենա, որը ես չէի ասի, որ համապատասխանում է միայն ՀՀ շահերին։
Եվ հիմա, երբ մենք քննարկում ենք Բրյուսելում հանդիպելու հարցը, իսկ Ադրբեջանը փորձ է անում այլ հարթակ առաջարկել, դա կարող է մեկնաբանվել, որ Ադրբեջանն, այլ հարթակ տեղափոխելով, ուզում է արդեն իսկ պայմանավորված սկզբունքները չեզոքացնել։ Սա է խնդիրը»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։