11/10/2023 20:56
«Քաղաքական հետապնդումը հենց այսպես է լինում»․ Փաստաբանը՝ Արմեն Աշոտյանի գործով նոր զարգացումների մասին
Արմեն Աշոտյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը ՀՀԿ փոխնախագահի կալանքը երկարաձգելու փաստը մեկնաբանելով՝ լրագրողների հետ զրույցում ասաց՝ պատրանքներ չունեինք, գործող իշխանություններին, այնուամենայնիվ, հաջողվել է ջախջախել Հայաստանում ստեղծված ամուր դատական համակարգը։
Փաստաբանն անդրադարձավ նաև դատական նիստի ժամանակ մեղադրող դատախազների վարքագծին՝ նշելով՝ նման էին ուսանողների, որոնք նախապես գիտեն, որ քննությունից լավ գնահատական են ստանալու։ Ինչ վերաբերում է դատավորին, ապա նրա հարցադրումներն ավելի շատ նման էին քողարկված պնդումների։ Փաստաբանի խոսքով՝ տպավորություն էր, որ կալանքը երկարացնելու որոշման մասին նախապես տեղյակ էին շատ մարդիկ։
«Հենց սա էլ ապացույցներից մեկն է, որ գործ ունենք քաղաքական հետապնդման հետ․ քաղաքական հետապնդումը այսպես է լինում»,- ասաց Ռուբեն Մելիքյանը։
Հիշեցնենք՝ այսօր Հակակոռուպցիոն դատարանը ևս 3 ամսով երկարացրեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի կալանքը։